Աշտարակի հիվանդանոցում հակաթույն չի եղել
Օձի խայթոցից տուժածին հակաթույն է հասցրել օպերատիվ խումբը
Օգոստոսի 29-ին` ժամը 10:53-ին, Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել մարզի Ուջան գյուղի բնակիչ, 1989 թ. ծնված Գրիգոր Մանվելյանը, ներկա պահին հիվանդանոցում հակաթույն չկա, և տուժածին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է շիճուկ:Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը հակաթույն է հասցրել Աշտարակի հիվանդանոց:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը հայտնում է, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել