200 դոլարի կաշառք` երեխաներին ավագ դպրոցներում տեղավորելու համար
Բարձր դասարանցիների այն ծնողները, որոնք իրենց երեխաներին ուզում են տեղավորել ավագ դպրոցներում, լուրջ խնդիրների առջև են կանգնել: Իսկ ավելի պարզ ասած` հայտնվել են կոռուպցիայի կիզակետում: Հատկապես դժվարացել է երեխաներին քոլեջներում տեղավորողների խնդիրը: Որոշ հաստատություններում, օրինակ, հաստատվել է ստվերային գնացուցակ:
«Հրապարակի» տեղեկություններով, երեխաներին ընդունելուց առաջ նախ տնօրինությունը կամ նրա կողմից վստահված անձինք հանդիպում են ծնողների հետ, հավատացնում, թե տեղերը սահմանափակ են և արդեն լրացված, ապա խոստանում են մի բան անել և վերջում պահանջում են 200 ԱՄՆ դոլարի կաշառք ու խոստացված «լրացուցիչ տեղն իջեցնում»:
«Հրապարակի» աղբյուրը հավատացնում է, որ անձամբ իր նկատմամբ է այս սխեման կիրառվել, երբ իր զավակին Երևանի հումանիտար քոլեջում (նախկին Օստրովսկու անվան ռուսաց լեզվի տեխնիկում) է փորձել տեղավորել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել