
Օգոստոսի 28-ի երեկոյան Սերժ Սարգսյանը «անսպասելի այցով» մեկնել է Լեռնային Ղարաբաղ: Այցը, ինչպես հաղորդվում է պաշտոնապես, աշխատանքային էր: Իրականում, ինչպես փոխանցում են Ղարաբաղի «ՀԺ»-ի աղբյուրները, Սերժ Սարգսյանն իրենց մոտ էր` մասնակցելու իր զարմիկի հարսանիքին, որը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին:
Ամենաթանկը
Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը 5 տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Շախտյորի» հետ: Հենրիխի տրանսֆերը 7.5 մլն դոլար է:
Հենրիխ Մխիթարյանը դարձավ Հայաստանի պատմության մեջ ամենաթանկ ֆուտբոլիստը: Մինչ այժմ ռեկորդային էր Էդգար Մանուչարյանի տրանսֆերը. 2007 թ. Մանուչարյանը «Փյունիկից» հոլանդական «Այաքս» տեղափոխվեց մոտ 1 մլն դոլարով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել