Մեքենան ընկել է ձորը. երկրորդ տուժածին որոնում են
Օգոստոսի 29-ին` ժամը 07:00-ին, ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ ավտոպատահար է տեղի ունեցել Երևան-Աշոցք ավտոճանապարհի 145-րդ կիլոմետրում` Քեթի գյուղի մոտ: Դեռևս չպարզված հանգամանքներում «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 18 ՕՏ 747 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը:
Շրջված ավտոմեքենայից անգիտակից վիճակում դուրս հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈՒ զորամասի ավագ լեյտենանտ, 1983 թ. ծնված Իվան Օրլովը, որին տեղափոխել են Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Երկրորդ տուժածին որոնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը հայտնում է, որ որոնողական աշխատանքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել