
Օգոստոսի 23-ին պաշտպանության նախարարության Կուբաթլիի N զորամասից անգիտակից վիճակով մայրաքաղաքի Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել զինծառայող Վարուժան Դավթյանը: Նա զորակոչվել է Շիրակի մարզի Լեռնապատ գյուղ: Վարուժանը բարեխիղճ ծառայության համար արժանացել է մի շարք շնորհակալագրերի:
Բժիշկները 1 տոկոս հույս են տալիս` զինվորի կյանքը փրկելու: Հարազատները, մասնավորապես` մայրը, չգիտեն, թե ինչն է երեխայի այս վիճակում հայտնվելու պատճառը: Զորամասում նրան ասել են` իբր կույր աղիքն են վիրահատել: «Թոքերը չեն աշխատում, երիկամները չեն աշխատում, ոչ մի բան չի աշխատում»,- ասում է մայրը:
Երեկվա վիճակում որովայնի շրջանում կա բացվածք: Վարուժանի մայրը, հորեղբայրը օգոստոսի 25-ին, երբ մեկ այլ հարցով հոսպիտալ էր այցելել Պնախարար Ս. Օհանյանը, իրազեկել են նրան իրենց երեխայի մասին: Նրանք նախարարից ակնկալում են իմանալ, թե ով է երեխային այդ վիճակին հասցրել, երբ է իրականում վատացել իրենց երեխան, ինչ է ձեռնարկվել նրան փրկելու ուղղությամբ: Դեպքի մասին տեղյակ է պահվել զինդատախազին:
Վարկածներից մեկի համաձայն` երեխային ծեծի են ենթարկել նրանից գումար ստանալու ակնկալությամբ: Կա վկայություն այն մասին, որ երեխան կես ժամ գտնվել է «զամպալիտի» մոտ. «Դրանից հետո սալդատները երեխուն չեն տեսել»,- ասում են հարազատները:
Հ. Գ. Օգոստոսի 28-ին հոսպիտալում մահացավ զինվոր Հակոբ Բաբուչյանը: Նախնական տվյալներով` նա ինֆարկտ է տարել: Բաբուչյանը հոսպիտալ էր տարվել միզուղիների հետ կապված խնդիր ունենալու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել