HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարակակիր խոհարարի հետևանքները

Վերջերս Հրազդանի կիրճում գտնվող «Գաղամա» ռեստորանային համալիրում կայացած մի հարսանիքի ժամանակ շուրջ 35 մարդ թունավորվել էր: Հենց ռեստորանից հիվանդանոց էին տեղափոխվել հարսն ու փեսան, քավորը և շատ հարսանքավորներ: «ՉԻ» իրազեկ աղբյուրներից տեղեկացանք, որ քննիչ Ռաֆայել Գևորգյանի վարույթում գտնվող այս գործի քննության ընթացքում բժշկական մանրազնին քննության են ենթարկվել ռեստորանի խոհարարն ու մատուցողները: Նույն տեղեկությունների համաձայն` զննության արդյունքում ռեստորանի խոհարարի մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ տիպի վիրուսային ինֆեկցիա: Եվ սա բացահայտվել է ոչ թե խոհարարի աշխատանքի ընդունվելուց առաջ, ինչը պետք է արվեր, այլ հետո, երբ բազմաթիվ մարդիկ վարակվել են: Սա նշանակում է, որ այդպիսի լուրջ օբյեկտներ կառուցողների համար կարևորը միայն փող աշխատելն է, այլ ոչ որակյալ ծառայություն մատուցելը: Հավելենք, որ այս ռեստորանը պատկանում է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության պետի տեղակալ Ռազմիկ Խանզրադյանին: Մարդ, որը պարտավոր է գործել բացառապես օրենքների շրջանակներում` լինելով իրավապահ կառույցի բարձրաստիճան պաշտոնյա: Սակայն մեզանում ամեն ինչ, ինչպես միշտ, հակառակն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter