
Թուրքիայի Վանի նահանգի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն պահանջել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունենալիք միջոցառման ժամանակ գոնե մեկ շաբաթով բացել հայ-թուրքական սահմանը, որպեսզի հայաստանցիները կարողանան առանց դժվարության հասնել Վան:
Ըստ նրա, սեպտեմբերի 19-ին Վան այցելող հայերը զգալի դժվարություններ կունենան, քանի որ Վրաստանով ճանապարհը բավականին երկար է: «Վանից Երևան Իգդիրի մաքսակետով 4 ժամ է, սակայն մենք Երևան հասանք 26 ժամում, քանի որ Վրաստանով ճանապարհը զգալի երկարում է: Դրա համար լավ կլիներ, որ սեպտեմբերի 19-ից առաջ մեկ շաբաթով ժամանակավորապես հայ-թուրքական սահմանը բացվեր և հայաստանցիները հեշտ ու մատչելի հասնեին Վան: Առևտրաարդյունաբերական պալատը կոչ է անում կյանքի կոչել դա և սպասում է, որ այն դրական արձագանքի կարժանանա»,- նշել է Զահիր Քանդաշօղլուն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել