Ավտոպատահար. վարորդը փրկվել է, ուղևորը` խեղդվել
Օգոստոսի 31-ին, ժամը 04.03-ին Մարտունի քաղաքի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեռեւս չպարզված հանգամանքներում` «ՕՊԵԼ Ֆրոնտերա» մակնիշի 04 ՏՕ 022 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ խրվել ճահիճը, ինչի հետեւանքով ուղեւոր, 1965 թ. Գ. Մնացականյանը խեղդվել է:
Ավտոմեքենայի վարորդը` 1963թ. ծնված Գ. Խլղաթյանը, չի վնասվել. դուրս է ցատկել ավտոմեքենայից: Փրկարարների ուժերով զոհվածի դին եւ ավտոմեքենան դուրս են բերվել ճահճից եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել