HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ քաղաքացին ձերբակալվել է Վրաստանի տարածք ապօրինի մտնելու համար

Վրացական ոստիկանությունը ձերբակալել է Հայաստանի քաղաքացու, ով Վրաստանի տարածք է մտել Ռուսաստանի սահմանից: Ինչպես վրացական լրատվամիջոցներին հայտնել են վրացական ոստիկանության սահմանապահ զորքերից, Համլետ Ադամյանը ձերբակալվել է հատուկ գործողությունների արդյունքում Մցխեթա-Մթիանեթի շրջանում: Ինչպես պարզել է հետաքննությունը, Ադամյանը 2008 թ-ի հոկտեմբերի 22-ին Վրաստան է մտել ռուսական սահմանից: Ռուսաստանը 2007-ին փակել էր Վրաստանի հետ իր սահմանը և սահմանակետ էր դրել Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմաններում: «Հաճախ Հայաստանի քաղաքացիները գնում են «օկուպացված տարածքներ» և հետո Վրաստանի այլ տարածքներ` ադմինիստրատիվ սահմանների չպահպանվող տարածքների միջոցով»,- գրում է «Գռուզիա օնլայնը»: Ադամյանին սպառնում է 5 տարի ազատազրկում կամ մեծ չափով տուգանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter