HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաջարանցին մահացել է` գիտակցության չգալով

Օգոստոսի 29-ին, ժամը 08.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ նախորդ երեկոյան, գլխի պատռած վերքով և անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 1976 թ. ծնված Գրիգոր Պապյանը, որը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Ոստիկանների ձեռնարկած հետագա միջոցառումներով պարզվել է, որ օգոստոսի 28-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Քաջարանի քաղաքապետարանի զբոսայգում, վիճաբանության ժամանակ, 1982 թ. ծնված Սահակ Ս.-ն հարվածել է Գ. Պապյանին, ինչի հետևանքով նա վայր է ընկել և գլխով հարվածելով բազալտե սալիկին` ստացել նշված վնասվածքը: Ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Սահակ Ս.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter