Ադրբեջանցիների հետ մերձամարտում հայ զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել
ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը տեղեկացնում է, որ այսօր` լուսաբացին, մոտովորապես ժամը 6:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արևելյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի շրջանում) տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողության փորձ:
Հայ դիրքապահները, ժամանակին հավաստանշելով թշնամու հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը, առանց վարանելու դիմել են համապատասխան քայլերի և հակառակորդին պատճառելով կորուստներ հետ շպրտել իր ելման դիրքերը: Ծավալված մերձամարտի ընթացքում հրազենային վիրավորում է ստացել նաև ՊԲ շարքային զինծառայող, 1991թ. ծնված Ռուդիկ Թովմասի Մանասերյանը:
Միջադեպի վերաբերյալ տարվում է հետաքննություն: Մանրամասները ճշտվում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել