HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորգետնյա ջրային պաշարների նվազման խնդիրը դեռեւս մտահոգիչ է

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցավ Արարատյան դաշտավայրի ստորերկրյա խորքային  հորերի արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը, որի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ներկայացրեց չորս տասնյակից ավելի ձկնաբուծական տնտեսություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Աշխատանքային խումբն արձանագրեց, որ դեռեւս մտահոգիչ է մնում  ստորգետնյա ջրային պաշարների նվազման խնդիրը, ինչի հետեւանքով շատ համայնքներում դժվարացել է խմելու եւ ոռոգման ջրամատակարարումը: Խորքային հորերի ապօրինի հորատման, սահմանված քանակից ավելի ջրօգտագործման դեպքերի հայտնաբերման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան տեսչության կողմից Արարատյան դաշտավայի ձկնաբուծական տնտեսություններում ստուգումները շարունակելու համար որոշվեց դիմել վարչապետին: Որոշվեց նաեւ, որ խնդիրն առաջիկայում կուսումնասիրվի տեղերում եւ, մասնավորապես, այն համայնքներում, որտեղ ձկնաբուծական տնտեսությունների գործունության հետեւանքով դժվարություններ են առաջացել այլ նպատակով խորքային հորերի շահագործման առումով: Կարեւորվեցին ձկնաբուծական տնտեսություններում խորքային հորերի ապօրինի հորատման կանխարգելման, սահմանված չափաքանակին համապատասխան ջրօգտագործման, ինչպես նաեւ ջրահեռացման հանգույցները սահմանված նորմերին համապատասխանեցնելու հարցերը:  Այս մասին տեղեկացնում է  հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter