HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կազմակերպվա՞ծ հրդեհ

Երեկ երեկոյան տեղեկացանք, որ այրվում են Սիլիկյան թաղամասին կից խաղողի այգիները: «Հրապարակին» զանգահարած այգիների տերերը կարծում են, որ հրդեհը պատահական չէ` այն հատուկ կազմակերպված է: Բանն այն է, որ այս թաղամասը վաղուց ի վեր ձեռք բերելու ցանկություն ունեն գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու նրա տեղակալը: Իսկ թաղամասը գտնվում է Աղվան Հովսեփյանի եղբոր` Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանի տարածքում: Բնակիչների կարծիքով` հրդեհի միտումն այն է, որ այգիները վերանան ու դառնան սեփականաշնորհման կամ վաճառքի համար պիտանի: Նրանք որպես օրինակ բերում էին Դալմայի այգիները, որտեղ նման եւ այլ եղանակների կիրառմամբ հողը խլեցին մշակողներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter