
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտարարել է, թե գնաճի ցուցանիշը մտահոգիչ է, բայց իր բնական վիճակից դուրս չի գա:
«ՉԻ» - Փորձենք հասկանալ այս միտքը: «Բնական վիճակից դուրս չի գա» արտահայտությունը ենթադրում է, որ այսօրվա վիճակն արտառոց չէ: Ընդ որում` այդ վիճակը, ըստ նույն Գագիկ Մինասյանի, մտահոգիչ է: Այսինքն` ստացվում է, որ գնաճի առումով Հայաստանի համար սովորական վիճակը հենց մտահոգիչն է:
Մի խոսքով` Հայաստանը շարունակական սոցիալական աղետի մեջ է, եւ դա մեր բնական վիճակն է: Եվ սա այն դեպքում, երբ նույնիսկ պաշտոնական տվյալներով` այս տարվա առաջին 7 ամիսներին գնաճը կազմել է 7,4 տոկոս (իրական գնաճը 15-20 տոկոս է):
Ամեն դեպքում, Գագիկ Մինասյանի կեցվածքը իսկապես հիացմունքի է արժանի: Մարդը, փաստորեն, շատ լավ է կատարում իր պարտականությունները: Որպես տնտեսագետ` մտահոգվում է, որպես հանրապետական` հրճվում: Տեսնես` ինչքա՞ն կդիմանա անձի երկվության այդ վիճակին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել