HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Գործը փակվեց

Նոյեմբերյանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում (դատավոր` Արման Կուրեխյան) օգոստոսի 31-ին շարունակվեց Իջեւան քաղաքի բնակիչ Արծրունի Խաչատրյանի հայցով դատը` ընդդեմ Հայ ազգային կոնգրեսի Իջեւանի տարածքային կազմակերպության ղեկավար Արթուր Աթաբեկյանի: Դատական առաջին նիստում պատասխանող Արթուր Աթաբեկյանը դատարանից ժամանակ էր խնդրել` իր իրավական պաշտպանությունը կազմակերպելու համար: Օգոստոսի 31-ի նիստին միայն հայցվորն էր ներկայացել: Խաչատրյանը դատարանին հայտնեց, որ դատավարությունից առաջ Իջեւանում Աթաբեկյանը մարել է 650 հազար դրամ պարտքը: Այդ պարտքն առաջացել էր Իջեւան քաղաքում Խաչատրյանի ունեցած տարածքը, որպես Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ, Աթաբեկյանի կողմից վարձակալելու եւ վարձակալության գումարները ժամանակին չվճարելու հետեւանքով: Ա. Խաչատյանի  միջնորդությամբ դատական հայցը կարճվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter