HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր երազանք

Հավաստի աղբյուրներից «ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է Ազգային ժողովի հաջորդ նախագահի պաշտոնում տեսնել «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին: Սույն հեռահար նպատակի իրագործման համար էր, որ Ս. Սարգսյանի ուղղորդմամբ` Էդիկ Մադաթյանը (Խուճուճ Էդո), Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկ), Արմեն Երիցյանը եւ Մանուկ Վարդանյանը մտան ՕԵԿ: Ըստ «ՀԺ» աղբյուրների` այս ամենով էր նաեւ պայմանավորված, որ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե չի պատրաստվում 2013-ի նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, այլ փոխարենը սատարելու է Սերժ Սարգսյանին: Հիմա ՕԵԿ առաջնորդն իր կուսակիցներին լծել է մարդաորսության գործին եւ շարունակում է մայրաքաղաքի համայնքներում որոշակի ազդեցություն ունեցող բազմաթիվ անձանց տարատեսակ խոստումներ տալ` ՕԵԿ շարքերը մտնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter