HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձի խայթոցի 75 դեպք` 8 ամսվա ընթացքում

2010 թվականին, օգոստոսի 31-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է օձի խայթոցի 75 դեպք: Տուժածներից 73-ը հիվանդանոցներից դուրս է գրվել լավացումով: Դժբախտաբար, Սյունիքի և Կոտայքի մարզերում արձանագրվել է օձի խայթոցից մահվան մեկական դեպք: Օձի խայթոցի ամենից շատ` 19 դեպք արձանագրվել է Արարատի մարզում: Արմավիրի մարզում արձանագրվել է օձի խայթոցի 14, Արագածոտնի մարզում` 13, Սյունիքի մարզում` 10, Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզերում` 5-ական, Երևանում` 3, Վայոց ձորի մարզում 1 դեպք: Շիրակի և Գեղարքունիքի մարզերում օձի խայթոցի դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter