HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցի գրոհայինները ամենաքիչը 7 զոհ են տվել

Օգոստոսի 31-ին` ժամը 6:30-ի սահմանում, ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի շրջանում) արձանագրված միջադեպը հերթական անգամ փաստում է, որ պաշտոնական Բաքուն տրամադրված է տարածաշրջանային լարվածությունը պահպանել ոչ միայն պարբերաբար հնչեցվող ռազմատենչ հայտարարություններով ու կոչերով, այլև առաջնային գծի տարբեր հատվածներում հաճախակի իրականացվող դիվերսիոն գործողություններով: Հատկանշական է նաև, որ իր իսկ նախաձեռնած յուրաքանչյուր նման սադրիչ քայլ ադրբեջանական կողմը շտապում է վերագրել ղարաբաղյան ուժերին... Իրողություն, որին Բաքվի պաշտոնական ու ոչ պաշտոնական քարոզչամիջոցներն, իրենց սովորության համաձայն, հավատարիմ մնացին նաև այս անգամ: Ավելին, ըստ վերջիններիս տարածած տեղեկությունների, օգոստոսի 31-ին տեղի ունեցած զինված առճակատման արդյունքում, իբր թե հայկական կողմը տվել է 3 զոհ և 1 վիրավոր: ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինն իրազեկում է, որ ադրբեջանական քարոզչամիջոցների տարածած տեղեկատվությունը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև կատարվածը ներկայացված է գլխիվայր: Գրոհը, որը ձեռնարկել են Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինները, ՊԲ առաջապահ ուժերի կողմից հաջողությամբ հետ է մղվել: Ծավալված մերձամարտի արդյունքում հակառակորդը տվել է ամենաքիչը 7 զոհ և վիրավոր: Զոհերից երկուսի անուններն արդեն հայտնի են: Նրանք են` 1991թ. ծնված Վուգար Ամիրալի օղլի Ամիրովը և Փերվին Նաբի օղլի Աբդուլաևը: Պաշտպանական մարտերի ընթացքում ՊԲ դիրքապահներից վիրավորվել է շարքային զինծառայող, 1991թ.  ծնված Ռուդիկ Թովմասի Մանասերյանը: Վիրավորի վիճակը բավարար է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter