Եգիպտոսում և Սիրիայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր
Սեպտեմբերի 16-21-ը հայ-եգիպտական մշակութային համագործակցության շրջանակներում Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր: Իսկ հայ-սիրիական մշակութային համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 22-28-ը հայկական մշակույթի օրեր կանցկացվեն Սիրիայի Արաբական Հանրապետությունում:
Հայկական մշակույթի օրերի շրջականերում Եգիպտոսի Կահիրե, Դամանհուր և Ալեքսանդրիա քաղաքներում և Սիրիայի Դամասկոս, Լաթակիա, Հալեպ քաղաքներում ելույթներով հանդես կգան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը և Հայաստանի երգչախմբային ընկերության «Դոմինանտուս» նվագախումբը: Եգիպտոսում և Սիրիայում կբացվի նաև «Հայկական ճարտարապետություն» խորագով լուսանկարչական ցուցահանդեսը:
ՀՀ մշակույթի նախարարության կայքը հայտնում է, որ երկու երկրում էլ հայաստանյան պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել