HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Մեդալակիր օլիմպիականը նոր ուսումնական տարին դիմավորեց բուհում

2009-2010թթ. ուսումնական տարում բնագիտական առարկաներից` քիմիա, կենսաբանություն, մաթեմատիկա, ֆիզիկա, Հայաստանից միջազգային առարկայական օլիմպիադայի է մասնակցել 19 աշակերտ: Նրանցից 4-ը Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ «Էվրիկա» դպրոցի սաներն են.

Էդվարդ Սարգսյանը` քիմիայից (Ճապոնիա), Էդվարդ Բաբայանը` ֆիզիկայից (Հորվաթիա), Տիգրան Հակոբյանը` մաթեմատիկայից (Ղազախստան), Գոռ Ավոյանը` կենսաբանությունից (Հարավային Կորեա): 19 մասնակիցներից երկուսը վերադարձել են բրոնզե մեդալով: Երկու մեդալակիրներից մեկը Էդվարդ Սարգսյանն է: Էդվարդը չորրորդ անգամ էր մասնակցում միջազգային առարկայական մրցաշարին: Մինչ այդ` 2008-ին, քիմիա առարկայից մասնակցել էր երկու միջազգային մրցաշարերի` Տաշքենդում անցկացվող ամենամյա Մենդելեևյան միջազգային օլիմպիադային և Մոսկվայում կայացած ԱՊՀ և Մերձբալթյան երկրների շրջանակներում երիտասարդ հայրենակիցների միջազգային օլիմպիադային: Իսկ 2009-ին մասնակցեց Անգլիայում կայացած քիմիայի համաշխարհային օլիմպիադային` արձանագրելով առավելագույն ցուցանիշ իր հայազգի չորս մրցակիցների նկատմամբ: Բացի միջազգային ստուգատեսներից` նա մասնակցել է տարբեր հանրապետական մրցաշարերի և արժանացել մրցանակների. «Քաղաքների մրցաշար» միջվարժարանային օլիմպիադա (Գյումրի «Ֆոտոն», 2006 թ.) և մաթեմատիկա առարկայից գովասանագիր. «Լոռվա հովեր» միջվարժարանային հանրապետական օլիմպիադա (Վանաձոր, 2006 թ.)և մաթեմատիկայից 2-րդ կարգի դիպլոմ. Արմեն Օսկանյանի 3-րդ հուշամրցույթ (Երևան, 2006թ.) և քիմիա առարկայից 1-ին կարգի դիպլոմ. ֆիզմաթ դպրոց (Երևան, 2007թ.) և մաթեմատիկայից 1-ին կարգի դիպլոմ.  Վ.Բարսեղյանին նվիրված 1-ին հուշամրցաշար (Գյումրի «Ֆոտոն», 2007թ.) և մաթեմատիկայից 1-ին կարգի դիպլոմ.  հանրապետական օլիմպիադա (Երևան, 2007թ.) և մաթեմատիկայից 2-րդ կարգի դիպլոմ. հանրապետական օլիմպիադա (Երևան, 2008թ.)և մաթեմատիկա, կենսաբանություն, քիմիա առարկաներից երեք 1-ին կարգի, ֆիզիկայից` 2-րդ կարգի դիպլոմներ. հուշամրցույթ «20 տարի անց» (Գյումրի, 2008թ.) և քիմիայից 1-ին կարգի դիպլոմ. Գ.Բաղդասարյանի հիշատակին նվիրված միջվարժարանային օլիմպիադաև(Երևան, 2009թ.) և քիմիայից 1-ին կարգի դիպլոմ. Երևանի պետական համալսարանի 90-ամյակին նվիրված օլիմպիադա (Երևան, 2009թ.) և քիմիայից գովասանագիր. հանրապետական օլիմպիադա (Երևան, 2009թ.) և քիմիայից 1-ին, ֆիզիկայից 3-րդ կարգի դիպլոմներ, մաթեմատիկայից և կենսաբանությունից գովասանագրեր. Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ) օլիմպիադա (Վանաձոր, 2009թ.)ևքիմիայից 1-ին կարգի դիպլոմ: 2008թ. ՏՏ ոլորտում անցկացվող ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխությանն Էդվարդը ճանաչվել է «տարվա լավագույն աշակերտ»` արժանանալով ՀՀ նախագահի բարձր պարգևին:  Էդվարդ Սարգսյանն արդեն ուսանող է: Բարձր միավորներով հանձնելով միասնական քննությունները` 20 և 19,75` ընդունվել է Բժշկական համալսարան: Նույնիսկ չի օգտվել իր բրոնզե մեդալի արտոնությունից: Մյուս երկու օլիմպիականները նույնպես նոր ուստարին դիմավորեցին բուհերում` Էդվարդ Բաբայանը` Բժշկական համալսարանում, Տիգրան Հակոբյանը` Պետհամալսարանում (Մաթեմատիկայի բաժին): Նրանք նույնպես անվճար համակարգում են սովորելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter