HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեռուստաընկերությունների դաշտը բաժանվել է 2 թևի

Հեռուստատեսային դաշտում, բացի կապուղիների թվայնացման գործընթացից, այլ պրոցեսներ էլ են ընթանում: Մասնավորապես, հեռուստաընկերությունների դաշտը երկու թևի բաժանվելու միտումներ է դրսևորում: Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում քաղաքական ակտիվացման ծրագրեր է մշակում, իսկ այդ ակտիվացումն առանց հեռուստա և ընդհանրապես մեդիա աջակցության անհնարին է: Ուստի քոչարյանական թիմը փորձում է ոչ միայն պահպանել հեռուստաընկերությունների նկատմամբ ունեցած իրենց նախկին ազդեցությունը, այլև ամրապնդել ու ընդլայնել այն: Այս հողի վրա հեռուստաընկերությունները կամաց զբաղեցնում են այդ դաշտի համապատասխան հատվածը. Հ2-ը, «Երկիր մեդիան», «Կենտրոնը»` քոչարյանական, մնացյալները` սերժսարգսյանական: Հեռուստաընկերությունների այս դեգերումներն անշուշտ չեն վրիպել իշխանության աչքից, և, թերթին հասած տեղեկություններով, սրանով լրջորեն սկսել է զբաղվել ՀՀ նախագահի փեսան` Միքայել Մինասյանը: Վերջերս նա մի քանի հանդիպում է ունեցել Հ2 –ի սեփականատեր Սամվել Մայրապետյանի հետ, որի ժամանակ շոշափվել են վերը նշված հարցերը: Ի դեպ, խաղեր տվող հեռուստաընկերությունները հասկանում են, որ իրենց բարդ պայքար է սպասվում, և իշխանությունն այդքան հեշտորեն չի զիջի, ուստի ամեն ինչ արվում է նրբորեն` լարախաղացի զգուշությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter