HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Սարգսյանի բարձր հովանու ներքո

Հայաստանում գոյություն ունի «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամ. վերջինիս տնօրենը Կարին Տոնոյանն է, ով միաժամանակ Հանրային հեռուստաընկերության եթերով պատրաստում է «Հայ ասպետ» հեռուստահաղորդումը:

Հեռուստահաղորդումը վերջին շրջանում հաճախ է հայտնվում մամուլի էջերում. վերջերս, օրինակ, դպրոցներից մեկի ծնողական կոլեկտիվը հրապարակային հայտարարել էլ, թե խարդախություն է կատարվել, քանի որ խաղ-մրցույթից առաջ հակառակորդ թիմին, այսինքն` մեկ այլ դպրոցի սաներին, նախապես տրվել են հարցերն ու պատասխանները: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նախագահը Սերժ Սարգսյանի եղբայրն է` Լևոն Սարգսյանը: Հենց նա էլ «դաբրո» է տվել Տոնոյանի այն մտահղացմանը, թե պետք է «Հայ ասպետ» դպրոց հիմնադրել, որը լրացուցիչ և որակյալ կրթություն կապահովի ցանկացողների համար: Թերթի տեղեկություններով, սակայն, ԿԳ նախարարությունը հրաժարվել է հաստատել ներկայացված կրթական ծրագիրը: Սակայն սա դեռ վերջը չէ. Կարին Տոնոյանը պատրաստվում է գործի դնել իր բոլոր լծակները` սեփական բիզնես պրոյեկտի հաստատման և իրագործման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter