HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխոստիկանապետը` մարզպե՞տ

2001 թ-ից Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Կովալենկո Շահգալդյանն, ամենայն հավանականությամբ, մոտ օրերս պաշտոնանկ կարվի: Թերթի տեղեկություններով, նրա փոխարեն կնշանակվի ՀՀ ոստիկանության գեներալ-մայոր, Ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանը: Նշենք, որ Կ. Շահգալդյանը 2006 թ-ից անդամագրվել է Հանրապետական կուսակցությանը: Կոտայքի մարզպետի անվան հետ են կապվում մարզում տեղի ունեցող բազմաթիվ ապօրինություններն ու ֆինանսական չարաշահման դեպքերը: Հայտնի է, որ վերջինս նաև հաջողակ գործարար է: Ծաղկաձորում նա բազմաթիվ հանգստյան տների սեփականատեր է: Բացի այդ` նրա ընտանիքին է պատկանում նաև Չարենցավանի կենտրոնում կառուցված «Մակու» ռեստորանը, ինչպես նաև հազարավոր հեկտարների հասնող հողատարածքներ, շենք-շինություններ Հրազդանում, Չարենցավանում և հարակից գրեթե բոլոր գյուղերում: Հայտնի է նաև, որ մարզպետի բոլոր հարազատները, կարելի է ասել` ամբողջ ազգուտակը, բավականին արտոնյալ կարգավիճակ ունեն: Մարզում քիչ թե շատ եկամտաբեր բոլոր պաշտոնները ղեկավարում են մարզպետի հարազատները` որդին, քույրը, քեռու աղջիկները, մորաքրոջ տղան, աղջիկը և այլք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter