HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրենք իրենց հետ

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հերքել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի այն հայտարարությունը, թե իբր հայ-թուրքական գործընթացում «լուռ դիվանագիտություն» է ընթանում: «Տարբեր ասեկոսեներ կան թուրքական կողմից, թե իբր «լուռ դիվանագիտություն» է վարվում: Հանդիպումների ժամանակ ինձ էլ են հարցնում` այդ ի՞նչ «լուռ դիվանագիտության» մասին է խոսքը: Գիտեք, ռուսերեն մի երգ կա` «тихо сам собою я веду беседу». երևի թուրքերը իրենք իրենց հետ ինչ-որ լուռ զրույցներ են վարում: Կարող եմ ասել, որ անցյալ տարվա հոկտեմբերի 10-ից թուրքական կողմից որևէ կառուցողական քայլ չի արվել այս ուղղությամբ: Տեսնենք, թե ե՞րբ թուրքերը պատրաստ կլինեն և արդյոք պատրաստ կլինե՞ն: Ի տարբերություն թուրքական կողմի, մեր խոսքը և գործը չեն տարբերվում իրարից»,- հայտարարել է Է. Նաբանդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter