Հարձակում ամսագրի խմբագրության վրա
Երեկ Ռուսաստանի ոստիկանությունը զինված և դիմակավորված հարձակում է գործել ռուսական ընդդիմադիր ամսագրի խմբագրության վրա: Հարձակվողները ստիպել են լրագրողներին հանձնել OMON ոստիկանախմբի կողմից հնչեցրած ենթադրյալ չարաշահումների մասին ձայնագրությունները: «Նոր Ժամանակներ» (Новые Времена) ամսագիրը այն սակավաթիվ ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկն է, որը հրապարակել է կոռուպցիայի բարձր մակարդակի լուսաբանումներ:
Ըստ մի շարք միջազգային կազմակերպությունների տվյալների` Ռուսաստանը աշխարհի ամենավտանգավոր երկիրն է լրագրող դառնալու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել