HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերջնական որոշումը` Երեւանում

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելել է Գորիս: Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆ. Բերիկյանի հետ նա տեղում քննարկել է Գորիսի թիվ 1 հատուկ դպրոցին գիշերօթիկի կարգավիճակ տալու եւ աշխատանքային գործունեությունը Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցի շենքում կազմակերպելու, վերջինիս շենքային պայմանները գիշերօթիկին համապատասխանեցնելու հարցեր: Ըստ տեղական իշխանությունների` տեղափոխությունը թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացն ու սաների խնամքը: Փոխվարչապետը տեղեկացրել է, որ վերջնական որոշում կկայացվի Երեւանում` հարցն աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու կրթության եւ գիտության նախարարների հետ լրացուցիչ քննարկման արդյունքում: Թիվ 1 հատուկ դպրոցում ուսանում են թույլ տեսողությամբ, ինչպես նաեւ ծնողազուրկ եւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: Գորիսից փոխվարչապետը Արարատի մարզպետ Է. Բարսեղյանի, Գեղարքունիքի մարզպետ Ն.Պողոսյանի, Շիրակի մարզպետ Ա. Գիզիրյանի, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի, Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանի, Վայոց Ձորի մարզպետ Ս. Բագրատյանի, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանի, Արմավիրի փոխմարզպետ,Դ. Սամսոնյանի, ինչպես նաեւ «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Վիրաբյանի ուղեկցությամբ մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այսօր պատվիրակությունը կմիանա Երեւանից ժամանած պաշտոնական պատվիրակությանը եւ կմասնակցի ԼՂՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Ինչպես հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին, այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ԼՂՀ ղեկավարության հետ, որի ընթացքում կքննարկվեն ՀՀ մարզերի եւ ԼՂՀ վարչական շրջանների միջեւ համագործակցության զարգացման եւ խորացման հետ կապված հարցեր: Նախատեսվում են նաեւ ՀՀ մարզպետների այցելություններ ԼՂՀ գործընկեր վարչական շրջաններ: Այցի ընթացքում կստորագրվի համագործակցության վերաբերյալ համաձայնագիր «Հայաստանի ազգագին արխիվ» եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունների միջեւ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter