HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մեր պետական տոնի` Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Այս տոնը թանկ ու հիշարժան է բոլոր արցախցիների համար, որովհետեւ յուրաքանչյուրն իր անձնական ավանդն ունի մեր անկախ պետականության կայացման ու զարգացման գործում: Իհարկե, մենք դեռեւս շատ անելիքներ ունենք թե արտաքին քաղաքական եւ թե սոցիալ-տնտեսական դաշտում: Բայց մի բան հստակ է ու անփոփոխ. Արցախի ժողովուրդն ու իշխանությունները հաստատակամ են ու անսասան ազգային նպատակների իրականացման մեջ եւ կանեն հնարավորը Արցախի Հանրապետության պայծառ ու լուսավոր ապագայի կերտման համար: Հայրենիքը միշտ վառ է պահում իր զավակների հիշատակը, ովքեր սեփական կյանքն են զոհաբերել հանուն ազատ ու անկախ Արցախի: Հավե~րժ փառք ու պատիվ մեր նահատակներին: Սեպտեմբերի 2-ը տոն է նաեւ մեր հայրենակիցների համար` Հայաստանում եւ Սփյուռքում, ում միացյալ ջանքերով այսօր կանգուն է հայոց հինավուրց Արցախը եւ շարունակում է ծաղկել ու բարգավաճել: Թանկագին հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս այս կարեւորագույն տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter