ԼՂՀ նախագահը պարգեւատրել է Չայլուի ուղղության ՊԲ դիրքապահներին
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագրեր Արցախի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու մասին: Մարտական դիրքերը պաշտպանելիս ցուցաբերած վճռական գործողությունների, հրամանատարության հանձնարարությունները եւ ծառայողական պարտականությունները հստակ կատարելու համար պետական պարգեւներով պարգեւատրվել են.
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով`
Արթուր Նիկոլայի Զաքարյանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N 33651 զորամասի հետախուզության պետ
«Արիության համար» մեդալով`
Մասիս Ալեքսանդրի Էմիրյանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N 33651 զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար
Երվանդ Վահեի Հովհաննիսյանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N 33651 զորամասի 9-րդ հրաձգային վաշտի 2-րդ հրաձգային դասակի 3-րդ հրաձգային ջոկի գնդացրորդ
Ռուդիկ Թովմասի Մանասերյանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N 33651 զորամասի 9-րդ հրաձգային վաշտի 2-րդ հրաձգային դասակի 2-րդ հրաձգային ջոկի նռնակաձիգ
Գեւորգ Մավրիկի Մանգասարյանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N 33651 զորամասի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ
Սամվել Ռոբերտի Վերդյանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N 33651 զորամասի հրետանու պետի սպառազինության եւ տեխնիկական գծով տեղակալ
Նույն օրը նախագահի մեկ այլ հրամանագրով` Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ հանրապետության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ «Ֆոր դիրեկշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Սեյրան Սեմյոնի Կարապետյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել