HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է

«Գեղարքունիքի բուժհաստատությունները պարտքի տակ են» խորագրով հետք online 24.08.2010թ. հրապարակման կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է պարզաբանում և հստակեցում բարձրացված խնդրի վերաբերյալ:

Հարկ է նշել, որ  բուժհաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունը և դրա հետևանքով ձևավորվող ֆինանսական պարտավորությունները ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության և ՀՀ առողջապահության նախարարի ուշադրության կենտրոնում են` պատճառը հանրապետությունում և ողջ աշխարհում մոլեգնած ֆինանսատնտեսական ճգնաժամն է, որն անուշադրության ու անտարբերության պայմանններում կարող էր լուրջ վնաս  հասցնել առողջապահության համակարգին: ՀՀ կառավարության, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ մարզպետարանների կողմից հստակ միջոցառումներ են ձեռնարկվել և իրականացվում այն բուժհաստատություններում, որտեղ վիճակը բավարար չէ պարտքերի տեսանկյունից: Հոդվածում կատարված վերլուծությունները` հաշվապահական ձևակերպումների առումով, ճիշտ են, սակայն դրանց մեծ մասը մարվող պարտքեր են հենց տվյալ ամսում: Յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ ցանկացած կազմակերպությունում դեռևս առկա են նախորդ ամսվա գործունեության արդյունքում առաջացած պարտավորությունները, որոնց մարումն իրականացվում է տվյալ ամսվա ֆինանսավորումից հետո: Այս տեսանկյունից ՀՀ առողջապահության նախարարությունը հատուկ հաստատված հաշվետվական ձևով յուրաքանչյուր ամսվա 20-ի դրությամբ դիտարկում է առկա իրավիճակը, ինչը հնարավորություն է տալիս ավելի ճիշտ վերլուծել  իրական պատկերը և պատկերացում ունենալ չմարվող պարտքերի մասին, քանի որ բյուջեի մասով հատկացվող ֆինանսական  միջոցները բուժհաստատություններին տրամադրվում են մինչև յուրաքանչյուր ամսվա 10-12-ը, և բոլոր վճարումները կատարվում են դրանից հետո: Այսպիսով, ս.թ. օգոստոսի 20-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի 40 բուժհաստատությունում առկա է ընդամենը 58,7 մլն դրամի պարտք, որից շուրջ 14,0 միլիոնը Մարտունու ԲԿ-ի նախորդ տարիների հարկային պարտավորություններն են, որոնք դեռևս ճշտման և քննարկման փուլում են: Հարկ է նշել, որ նշված 58,7 մլն դրամի պարտքից շուրջ 35,0-ը Մարտունու ԲԿ-ի  պարտքերն են և, որից 14,0 մլն դրամը, ինչպես վերը նշվեց, քննարկման փուլում են, իսկ մնացած 39 բուժհաստատության պարտքը կազմում է ընդամենը 23.0 մլն դրամ, ինչը համարվում է աշխատատնքային, ընթացիկ պարտք: Նշենք, որ Գեղարքունիքի մարզն օգոստոսի 20-ի դրությամբ աշխատավարձի և սոցիալական վճարումների պարտքեր ընդհանրապես չունի: Մարզի միակ խնդիր առաջացնող բուժհաստատությունը Մարտունու ԲԿ-ն է, որի ֆինանսական առողջացման և գործունեության բարելավման ուղղությամբ Գեղարքունիքի մարզպետարանի և ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվում է հստակ միջոցառումների ծրագիր»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter