Սեռական չարաշահում մանկատանը. դատավարությունը մոտենում է ավարտին
Պորտուգալիայում սեռական բռնության գործով դատավարությունը, որը տևել է մոտ վեց տարի, արդեն մոտենում է իր ավարտին:
Վեց չափահաս մարդիկ, այդ թվում ազգային հեռուստատեսության աստղ, պաշտոնաթող դեսպան և մի կին մեղադրվում են անչափահասներին սեռական չարաշահումների ենթարկելու և Լիսաբոնում գտնվող ”Casa Pia” մանկատանը պեդոֆիլիայի շրջան ստեղծելու մեջ:
“Casa Pia”-ն 230 տարի գործող հաստատություն է, որը հոգ է տանում մոտ 4500 կարիքավոր երեխաների մասին, որոնց մեծ մասն ապրում է մայրաքաղաքի շուրջ գտնվող հանրակացարաններում:
Զոհերից շատերը չեն հայտնել իրենց հանդեպ բռնությունների մասին` վախենալով պատժվելուց:
Այժմ 22-ամյա Տեիքսիեռան, ով այս բռնությունների շարքի զոհն է, գրել է մի գիրք «Ինչու՞ հենց ես» (“Why me?”) վերնագրով, որտեղ մանրամասնորեն պատմում է, թե ինչպես է դարձել սեռական բռնությունների զոհ:
Մեղադրյալները հերքում են իրենց մեղավորությունը` պնդելով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել:
«Անգամ եթե նրանց պատժեն, հիշողությունները երբեք չեն վերանա, դրանք ինձ հետ կմնան»,- ասում է Տաիքսիեռան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել