
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում օգոստոսի 31-ին տեղի ունեցած միջադեպը տեղին չէր: Այս մասին ադրբեջանական APA-ին ասել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
«Ես գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել ռազմաճակատում, սակայն իմ մանդատը թույլ չի տալիս հետաքննություն իրականացնել»,- ասել է նա` շեշտելով, թե Ղարաբաղում, Երեւանում եւ Բաքվում մի շարք հանդիպումներ է ունեցել զինվորականների հետ, եւ վերջիններիս տրամադրած տեղեկությունները հակասական են:
Հիշեցնենք, որ խոսքը օգոստոսի 31-ի լուսաբացին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու Վերին Չայլու գյուղի շրջանում տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա ադրբեջանցիների ձեռնարկած դիվերսիոն գործողության փորձի մասին է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել