HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակը պիտի լիներ

«Ըստ էության, այսօր ամբողջ Հայաստանն ինքը Ղարաբաղ է դարձել եւ ղարաբաղյան խնդիրների մեջ է»,- հայտարարել է անխոնջ հանրապետական Գալուստ Սահակյանը: «ՉԻ» - Այո... Իսկ մենք միամտաբար 20 տարի շարունակ ձգտում էինք, որ Ղարաբաղը դառնա Հայաստան: Հիմա պարզվում է` հակառակն է տեղի ունեցել: Ընդ որում` ուշագրավն այն է, որ Գալուստ Սահակյանը, ինչպես միշտ, անկախ իրենից` ճշմարտությունն է ասում: Հայաստանն այսօր դարձել է փաստացի գոյություն ունեցող, բայց չճանաչված պետություն, որի վերաբերյալ կարեւորագույն հարցերով բանակցում են ոչ թե մեզ հետ, այլ Ռուսաստանի: Առավել եւս, որ նախկինում հակամարտության կողմը Ղարաբաղն էր, բայց Քոչարյանի «հաղթողական» քաղաքականության հետեւանքով այսօր Հայաստանն է դարձել ոչ միայն հակամարտության կողմ, այլեւ «ագրեսոր»: Ու հասկանալի չէ, թե ինչու են հանրապետականները պարծենում, որ «Հայաստանն ինքը Ղարաբաղ է դարձել»: Թե՞ հետեւանքները չեն հասկանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter