HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրք պրոֆեսոր. «Իհարկե, պետք է, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը»

«Իհարկե, պետք է, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը և նաև ընդունի, բայց իմ խոսքը Թուրքիայում զրոյական արժեք ունի»,- այսօր ասաց Իզմիրի համալսարանի պրոֆեսոր Զաֆեր Յորուքը «Զրույցներ Թուրքիայի մասին» թեմայով կազմակերպված սեմինարին, որն այս օրերին ընթանում են Երևանում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի նախաձեռնությամբ։ Պատասխանելով լրագրողների հարցին, թե «Եվրամիություն ձգտող Թուրքիային ավելի սազական չէ՞ ընդունել Հայոց ցեղասպանության փաստը, ինչպես դա արեց Գերմանիան»՝ Զաֆեր Յորուքը հավելեց, որ ինքը Հայաստանում Թուրքիան չի ներկայացնում, և այդ առումով միայն իր սեփական կարծիքն է արտահայտում, բայց ոչ բոլոր կրթված անձինք կամ մտավորականներն են նույն կարծիքին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter