HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոբելյանական ցուցահանդեսը բացել է վարչապետը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Արմենիա Էքսպո 2010» տասներորդ հոբելյանական ունիվերսալ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդես-ֆորումին, որի բացման արարողության պատիվը վերապահվել է կառավարության ղեկավարին։ Տիգրան Սարգսյանը կարևորել է ավանդական դարձած ցուցահանդեսի անցկացումը և նշել. «Սա բացառիկ հնարավորություն է ստեղծելու շփումներ ձեռնարկատերերի միջև, այն պետք է պահպանի միջազգային կարգավիճակը. անհրաժեշտ է, որ լինեն օտարերկրյա մասնակիցներ, քանի որ դրա շնորհիվ է նաև, որ ստեղծում ենք բիզնես միջավայր Հայաստանի Հանրապետությունում, բացահայտում ենք մեզ համար այնպիսի հետաքրքրություններ, որոնք ներդրողները կդրսևորեն մեր երկրի նկատմամբ»: Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` Տ. Սարգսյանը, խոսելով ֆորումի ընթացքում կազմակերպվող կլոր սեղան-քննարկումների մասին, նշել է, որ դրանք հնարավորություն են ընձեռում այնպիսի պայմանավորվածություններ ձեռք բերելու, որոնք ուղղված են ներդրումների և բիզնես միջավայրի բարելավմանը։ Վարչապետը շրջել է ցուցահանդեսում, ծանոթացել ներկայացված ընկերություններին և դրանց արտադրանքին։ Ցուցահանդեսին մասնակցում է Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Գերմանիայի, Վրաստանի, Թուրքիայի, Չինաստանի, Լեհաստանի, Իտալիայի ավելի քան 180 կազմակերպություն, ընկերություն և միություն։ Լոգոս էքսպո կենտրոն ցուցահանդեսային ընկերության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից «Կարեն Դեմիրճյան» կենտրոնում անցկացվող «Արմենիա Էքսպո 2010» ցուցահանդեսը տեղի կանցկացվի սեպտեմբերի 3-5-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter