HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չի՞ ուզում բարիշել Ծառուկյանի հետ

Վերջին շրջանում, ըստ մեր տեղեկությունների, Հովիկ Աբրահամյանը եւ Ներսես Նազարյանը համառորեն փորձում են «բարիշացնել» Գագիկ Ծառուկյանին Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի հետ, որը, ըստ այդ նույն աղբյուրների, համառորեն հրաժարվում է: Ասում են, թե վերջին անգամ նույնիսկ նրան ասել են. «Լավ, որ ախպերդ ասի, էլի՞ չես բարիշի»: Ասում են` Սաշիկն էլ ասել է. «Ախպերս ինչի՞ պետք է տենց բան ասի»: Հիշեցնենք, որ վերջին օրերին համառորեն լուրեր էին տարածվում Գագիկ Ծառուկյանի դեմ մահափորձի մասին, եւ մեզ տեղեկատվություն տրամադրած աղբյուրը պնդեց, որ այս խոսակցությունները գալիս են հենց այն շրջանակներից, որոնք ուզում են լավացնել Ծառուկյանի ու Սարգսյանի հարաբերությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter