HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաչատուրովն ու «Nissan»-ները

Մեր տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարարությունը գեներալ Արշալույս Փայտյանի գլխավորությամբ ծառայողական քննություն է իրականացնում մամուլի այն հրապարակման առնչությամբ, ըստ որի` ռազմական շքերթի համար նախատեսված «Nissan» մակնիշի հատուկ մեքենաներն օգտագործվել են գնդապետ Իգոր Գորդիենկոյի որդու հարսանիքի ժամանակ: Նշենք, որ այդ «Nissan»-ները գտնվում են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի իրավասության շրջանակներում, եւ մեր աղնյուրները բացառում են, որ հարսանիքի ուղեկցման նպատակով այդ մեքենաների օգտագործման մասին ԶՈՒ պետը տեղյակ չի եղել: Ավելին` ոմանք նույնիսկ չեն բացառում, որ դա արվել է հատուկ նպատակներով` ուղղված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter