HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ պատարագ առանց խաչի

Պոլսո Հայոց պատրիարքարանի հագեւոր խորհրդի նախագահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը տեղեկացրել է, որ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագը տեղի կունենա եկեղեցու գմբեթին խաչը չտեղադրված: Արքեպիսկոպոսն ասել է, որ 200 կգ կշռող խաչը հնարավոր չէ մինչեւ սեպտեմբերի 19-ը տեղադրել եկեղեցու վրա`տեխնիկական պատճառներով: Ըստ նրա` դրա համար անհրաժեշտ է վերամբարձ կռունկ տեղափոխել Աղթամար կղզի, ինչը, թուրքական իրավասուների պնդմամբ, կարվի սեպտեմբերի 19-ից հետո: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դեռեւս դիրքորոշում չի հայտնել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու փաստի առնչությամբ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին տեղի ունենալիք պատարագին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մասնակցելու է ի դեմս միաբաններ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի եւ Կոմիտաս վարդապետ Հովնանյանի: Մինչդեռ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի մասնակցելու Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պաշտոնական բացման հանդիսությանը` համարելով, որ դրանով «հստակ կեցվածք է որդեգրում Թուրքիայի ուրացման ու ժխտումի հետեւողական քաղաքականության, հայկական կյանքում շփոթ ստեղծելու եւ միջազգային համայնքին իբրեւ մարդու իրավունքների պաշտպան ներկայանալու Թուրքիայի փորձերի դեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter