
«Դուք լսում եք տոհմական շվեյցարական ցլիկի ոռնոցը, որը նաեւ ներդրում է այս ոլորտը զարգացնելու համար»,- հայտարարել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն «Armenia Expo 2010» ցուցահանդեսի բացման ժամանակ:
«ՉԻ»- Նկատենք, որ «տոհմական շվեյցարական ցլիկները» հայրենի կովերի տեսակը բարելավելու համար իսկապես ինչ-որ բան ներդնում են, բայց մյուս կողմից էլ` Արսեն Ղազարյանը երեւի կարող էր նաեւ տեղյակ լինել, որ ցլիկները, որպես կանոն, ոչ թե ոռնում են, այլ բառաչում:
Ուշագարվն այն է, սակայն, որ ցուցահանդեսում նրկայացված շվեյցարական տոհմական կովերն ու ցլիկները սկսել են բառաչել հատկապես վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթի ժամանակ: Ըստ երեւույթին` նրանք այդպիսով կամ իրենց հիացմունքն են արտահայտել կառավարության հակաճգնաժամային ծրագրի նկատմամբ, կամ ցանկություն են արտահայտել անդամագրվել վարչապետի կուսակցությանը: Վերլուծաբաններն առաջին տարբերակն ավելի հավանական են համարում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել