
«Գյումրիի ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին պայմանագրի ստորագրումն ուղղված է կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը եւ այն ոչ մի վտանգ չի ներկայացնում Ադրբեջանի համար»:
APA գործակալության փոխանցմամբ` երեկ Բաքվում նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ հրավիրված համատեղ ասուլիսում:
«Մենք շահագրգռված ենք, որ այստղ լինի խաղաղություն ու կարգուկանոն, հենց այդպես էլ պետք է ընկալել Հայաստան կատարած իմ այցի արդյունքները: Դրա հետ կապված ոչ մի հետին միտք կամ նկատառում գոյություն չունի»,- ադրբեջանցիներին փորձել է հանգստացնել Մեդվեդեւը: Նա շեշտել է, որ հայկական կողմի հետ տվյալ համաձայնագրի ստորագրումը չի փոխում համաձայնագրի եւ ոչ մի սկզբունքային պայման. «Այն միայն մի բան է նշանակում` ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարացվում է մի քանի տարով»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել