Նոր դիվերսիա. թշնամին տվել է մեկ զոհ, փախչողները պայթել են ականների վրա
Այսօր` սեպտեմբերի 4-ին` ժամը 06:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արևելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան գործողությունների և ծավալված մերձամարտի արդյունքում ադրբեջանական գրոհայինները, ՊԲ մարտական հենակետում թողնելով 1 դիակ, հետ են շպրտվել:
Փախուստի ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել են ականների վրա, կան վիրավորներ: Ըստ հետախուզական տվյալների՝ նրանցից մեկը Ադրբեջանի ԶՈւ հետախուզական, մյուսը սակրավորային վաշտի հրամանատար է:
Ղարաբաղյան կողմը կորուստներ չի կրել: Մանրամասները ճշտվում են: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժինը:
ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ` ադրբեջանական գրոհայինի դիակի մոտ հայտնաբերված խլացուցիչով հրազենը և ձեռնաշղթաները վկայում են, որ զինված հետախուզական խմբավորումը ԼՂՀ տարածք է ներխուժել դիվերսիոն գործողություն անցկացնելու, իսկ հաջողության հասնելու դեպքում՝ նաև հայ զինծառայողների գերեվարման նպատակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել