HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրանյութ` դատապարտյալի գրպանից

Սեպտեմբերի 2-ին, ժամը 17.30-ին, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկությունից ոստիկանության Աշտարակի բաժնում նյութեր են ստացվել, որ օգոստոսի 30-ին, ժամը 14.00-ի սահմաններում, հիմնարկության տնտեսական աշխատանքներում ընդգրկված դատապարտյալ, 1958 թ. ծնված Սամվել Ջ.-ի (2008 թ. ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ-4-րդ կետերի մեղադրանքով դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման) գրպանից հայտնաբերվել է 0,750 գ մածուցիկ զանգված, որն ըստ փորձագետի եզրակացության` ացետիլացված ափիոն թմրամիջոց է: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter