ԱԻՆ-ը նոր շենք ունի
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվան նվիրված շքերթին եւ արտակարգ իրավիճակների նախարարության նոր շենքի բացման արարողությանը:
Շքերթին մասնակցել են արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոնական եւ մարզային բոլոր հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները:
Հանրապետության ղեկավարը տոնի առթիվ փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում է շնորհել նախարարության երկարամյա աշխատակիցներ Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Սերգեյ Ազարյանին եւ նույն ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Վաչագան Նիկողոսյանին:
Նախագահը տոնական միջոցառումից հետո շրջել է նախարարության նոր շենքում, ծանոթացել աշխատանքային, նաեւ` հրշեջ-փրկարարների մարզումների համար ստեղծված պայմաններին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել