Ադրբեջանցի դիվերսանտներից մեկը նույնպես մահացել է
Ըստ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրության` այսօր վաղ առավոտյան` ժամը 6:50-ի սահմաններում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ջրաբերդ բնակավայրի մոտ ՊԲ դիրքապահները հաջողությամբ հետ էին մղել հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցման փորձը սահմանից այս կողմ: Սպանվել էր գրոհայիններից մեկը, փախուստի ժամանակ դիվերսանտները պայթել էին ականապատ դաշտում, տվել վիրավորներ: Եվ ահա, ըստ հետախուզական տվյալների, վիրավորներից մեկը նույնպես մահացել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել