Արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ ակտիվություն
ՊԲ ստորաբաժանումների պատասխան գործողություններից հետո թշնամին լռել է
Սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու ողջ երկարությամբ արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ ակտիվություն, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումներ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, դիպուկահար հրացաններից և նռնականետերից ղարաբաղյան դիրքապահների հենակետերի վրա արձակել են 5000-ից ավելի կրակոց:
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության` առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել հատկապես Հադրութի, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղություններում: Միայն Վերին Չայլու գյուղի առաջնային բնագծի վրա գիշերվա ժամը 04:45-ի սահմաններում թշնամին «ДШК» և «ПК» տիպի գնդացիրներից արձակել է ավելի քան 600, իսկ «AК» ինքնաձիգերից` շուրջ 3000 փամփուշտ:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել