HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ մասնակցել է թումանյանական միջոցառումներին

Սեպտեմբերի 5-11-ը Դսեղ գյուղում անցկացվում է «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը: Փառատոնի առաջին օրը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր` Դսեղ է այցելել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` մասնակցելու տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնին: Տիգրան Սարգսյանը բացման հանդիսավոր արարողությունից հետո շրջել է համայնքում, այցելել է գյուղի դպրոցը, կրթօջախի աշխատակիցների և մարզպետի մասնակցությամբ անցկացրել է կարճատև խորհրդակցություն, որի ժամանակ առաջ են քաշվել դպրոցի մասնաշենքի վերանորոգման, ներհամայնքային` դեպի դպրոց տանող ճանապարհի վերականգման խնդիրները: Խորհրդակցության ավարտին դպրոցի կոլեկտիվը «Դսեղ» գիրքը` որպես խորհրդանշական նվեր, հանձնել է վարչապետին: Գործադիրի ղեկավարը շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter