HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիան վախենում է փոխհատուցման պահանջից

1915 թվականի դեպքերն ընդունելու Թուրքիայի ամենամեծ վախը կապված է փոխհատուցման հետ: Թուրքիան 1915 դեպքերը չի ճանաչում որպես Ցեղասպանություն` վախենալով սփյուռքահայերի միլիարդավոր դոլարի փոխհատուցման պահանջից: Ստամբուլի Բողազիչի համալսարանի արտաքին հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Բեհլուլ Օզքանը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի նախաձեռնած «Զրույցներ Թուրքիայի մասին» սեմինարի շրջանակներում այս միտքն արտահայտեց: Նա ավելացրեց, որ հատկապես Թուրքիայի քաղաքական և մեդիա դաշտը 1915 թվականի դեպքերին նայում են փոխհատուցման պարտադրանքի տեսանկյունից: Ըստ նրա` Թուրքիայի կառավարությանն առավել շահավետ է ներդրումներ անել լոբբինգի համար, քան փոխհատուցել հայերին: Բեհլուլ Օզքանը միևնույն ժամանակ նշում է, որ այս վախն անտեղի է, քանի որ 1974-ին, երբ Թուրքիան մտավ Կիպրոս, հյուսիսում ապրող հույները թողեցին իրենց ունեցվածքն ու գնացին, նրանց տներին հետո տիրացան թուրքերը: Չնայած Թուրքերի մուտքը Կիպրոս միջազգային իրավունքի տեսանկյունից օրինական չէր, բայց հույները մինչ օրս չեն կարող հետ վերցնել իրենց ունեցվածքն ու փողերը: «Միջազգային իրավունքում ոչ թե արդարությունն է առաջին պլանում, այլ ուժը»,- արդարացնում է թուրք փորձագետը: Ըստ նրա, եթե հայերի պահանջներն ի կատար ածվեն, ապա դա նախադեպ կստեղծվի աշխարհում, և բոլոր ժողովուրդները, որոնք երբևէ հող կամ ունեցվածք են կորցրել, կսկսեն պահանջներ առաջադրել: Ավելին, թուրք մասնագետի դիտարկմամբ, հայերն հնչեցնում են իրենց պահանջները, բայց կարծես մոռանում և չեն խոսում զոհերի մասին: Մյուս փորձագետը` Իզմիրի համալսարանի պրոֆեսոր Զաֆեր Յորքուը հավելեց, որ աշխարհի ամենատարբեր համալսրանանների արևելագիտության ֆակուլտետներին Թուրքիայի կառավարությունը հսկայական գումարներ է տալիս, որպեսի ցեղասպանության հարցը չքննարկվի: Մյու օրինակը` Մայքրոսոֆթի օնլայն հանրագիտարանում Ցեղասպանության վերաբերյալ հոդվածը չհրատարակելու համար ևս մեծ գումարներ է տրվել: «Սա էլ ոչ ռացիոնալ է, ժողովրդի տված հարկերը նման բաների վրա են ծախսում»,- նշում է Զաֆեր Յորուքը: Իսկ որպես իրական վախ պրոֆեսորը նշում է թուրքերի` հայերի երբեմնի տներից, նրանց հողի վրա ապրելուց զրկվելու վախը: «Ոնց որ դու կանգնած ես մի գորգի վրա, և այդ գորգն ամեն պահի կարող է ոտքերիդ տակից փախչել»,- օրինակ է բերում Զաֆեր Յորուքը: Բեհլուլ Օզքանն էլ հավելում է, որ հարցը, թե «եթե փոխհատուցում չլիներ, ապա Թուրքիան ավելի հեշտ կընդուներ 1915-ի դեպքերը»` մտացածին է, որովհետև եթե Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, դա մեխանիկորեն նշանակում է նաև փոխհատուցում տալ: «Ոչ մի ազգային ինքնություն չի ուզում իր ինքնությունը կառուցի նման մի իրողության վրա, հետևաբար ազգային ինքնության տեսակետից սա խնդրահարույց է»,- ամփոփում է Բեհլուլ Օզքանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter