HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծառուկյանը ձիուց ընկել է

Թերթի տեղեկություններով, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անցած ուրբաթ իր ապարանքին կից այգում ձի վարելիս վայր է ընկել և վնասվածքներ ստացել: Ըստ լուրերի` միջադեպի հետևանքով կոտրվել են ԲՀԿ նախագահի 4 կողոսկրերը: Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը տեղի ունեցածի վերաբերյալ թերթի թղթակցի հարցին ի պատասխան` հայտարարել է, որ լուրջ ոչինչ չկա, և որ ԲՀԿ նախագահն ընդամենը մկանային ձգում է ստացել: Սակայն երբ թերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչ ցեղատեսակի է պատկանում և ինչ անուն ունի ձին, որից վայր է ընկել Ծառուկյանը, Գալստյանն ասել է, թե ինքը ձիուց ընկնելու հանգամանքը չի հաստատում, ընդամենը հաստատում է այն, որ անցած շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստին Ծառուկյանը մասնակցել է մկանային ձգումով: Խաչիկ Գալստյանը, սակայն, չի կարողացել ասել` եթե ոչ ձիուց ընկնելու, ապա ինչի հետևանքով է Ծառուկյանը վնասվածք ստացել: Տեղափոխել են Օգոստոսի 31-ին ԼՂՀ Չայլու գյուղի վրա ադրբեջանցիների հարձակումից վիրավորված Ռադիկ Մանասերյանը Ստեփանակերտից տեղափոխվել է Երևանի հոսպիտալ: Ըստ վերջինիս պետ Միքայել Միքայելյանի` դա չի նշանակում, որ զինվորի վիճակը վատացել է: Միքայելյանը չցանկացավ ասել, թե այդ դեպքում ինչ անհրաժեշտություն կար Մանասերյանին տեղափոխել Երևան: Ասաց միայն, որ զինծառայողի կյանքին այժմ վտանգ չի սպառնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter