«Արիության համար» մեդալ` ՊԲ դիրքապահներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին: Մարտական դիրքերը պաշտպանելիս ցուցաբերած վճռական գործողությունների, հրամանատարության հանձնարարությունները եւ ծառայողական պարտականությունները հստակ կատարելու համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել են`
Խաչատուր Բաղդասարյանը` Արցախի Հանրապետության
պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային
Արմեն Մանուկյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
պաշտպանության բանակի նռնակաձիգ, շարքային:
Բակո Սահակյանի նուն օրվա մակ այլ հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից` իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել