HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոման Ամոյանը առաջին բրոնզը բերեց Հայաստանի հավաքականին

Երեկ Մոսկվայում մեկնարկեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Ծրագրում ընդգրկված են հունահռոմեական, ազատ եւ կանանց ըմբշամարտերը: Հայաստանը Մոսկվայում ներկայացնում են 7-ական մարզիկ հունահռոմեական եւ ազատ ըմբշամարտերում: Առաջինը մրցագորգ են ելել հունահռոմեական ոճի ըմբիշները:  55 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն եւ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը իրար հետեւից հաղթել է եգիպտացի Հասան Աբդելալին, ճապոնացի Հասեգավային, սակայն կիսաեզրափակիչում ցավալիորեն պարտվել է աշխարհի քառակի չեմպիոն իրանցի Սորիանին, որն, ի դեպ, 5-րդ անգամ նվաճեց ուժեղագույնի կոչումը: Իսկ հայ մարզիկը բրոնզե մադալի համար պայքարում բացահայտ առավելության հասավ բուլղարացի Վենկովի նկատմամբ ու դարձավ բրոնզե մեդալակիր: Երեկվա մեր մյուս ըմբիշներից 66 կգ քաշային Արման Ադիկյանը սկզբում հաղթեց վրացի Մանուչար Ծխադայային, սակայն 1/8-րդում պարտվեց ադրբեջանցի Վիտալի Ռահիմովին ու դուրս մնաց պայքարից: Նրա ճակատագիրը կիսեց Շվեդիան ներկայացնող Շարուր Վարդանյանը, իսկ Ուկրաինայի մարզական պատիվը պաշտպանող Արմեն Վարդանյանը հասավ եզրափակիչ, որտեղ զիջեց ռուսաստանցի Ամբակո Վաչաձեին: 96 կգ-այինների մեր մասնակիցը Սարգիս Տոնոյանն էր, որը 1/8-րդում պարտվեց ուկրաինացի Կրյոկային: Այս քաշում չեմպիոն դարձավ իրանցի Ալիակբարին: Այսօր մրցագորգ են ելել 60, 84 եւ 120 կգ քաշայինները: 74 կգ-այինները կմրցեն վաղը: 60 կգ-այինների մեջ 1/16-րդում Վահան Ջուհարյանը պարտվել է ուկրաինացի Լենուր Թեմիրովին: Մեր ըմբիշը հնարավորություն կունենա պայքարել բրոնզի համար, եթե Թեմիրովը դուրս գա եզրափակիչ: 84 կգ-ային Դենիս Ֆորովի մրցակիցը 1/32-րդում վրացի Գեգեշիձեն է, իսկ գերծանր Յուրի Պատրիկեեւինը` հնդիկ Դալալը: 74 կգ քաշում մեր երկիրը կներկայացնի Արսեն Ջուլֆալակյանը: Այս պահին հունահռոմեականների մեր թիմը թիմային ցուցանիշով կիսում է 8-11-րդ տեղերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter