«Kia Motors»-ի տնօրենը հրաժարական է տվել
Հարավային Կորեայի մեծությամբ երկրորդ ավտոարտադրող` «Kia Motors» ընկերության տնօրենը հրաժարական է տվել: Պաշտոնից հեռանալը կապված է մեծաքանակ մեքենաների հետ վերադարձման փաստի հետ, որի պատճառը եղել է էլեկտրալարի տեխնիկական թերությունը:
Ինչպես հայտնում է AFP-ն` վկայակոչելով ընկերության մամուլի քարտուղարի խոսքերը, Չանգ Սանգ-Յուն, ով նաև «Hyundai-Kia Automotive Group»-ի նախագահի տեղակալն է, հրաժարականի մասին հայտարարել է այն բանից հետո, երբ «Kia Motors»-ը հայտարարեց մոտ 100 հազար վաճառված մեքենայի վերադարձի մասին: Վերադարձրել են «Soul», «Sorento», «Borrego» и «Cadenza» մակնիշները:
Yonhap կորեական լրատվամիջոցի տվյալներով, «Hyundai» և «Kia»-ն մտնում են աշխարհի ավտոկոնցեռնի հնգյակի մեջ, և այժմ ուզում են բարելավել իրենց արտադրանքի որակը:
«Kia»-ն մեքենաներ է արտադրում ԱՄՆ-ում, Սլովակիայում, Չինաստանում, և Հարավային Կորեայում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել